Օգոստոսի 2-ին Գնալը կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Սահակ Բ. Պատրիարքի նախագահությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, որին հաջորդեց բարեգործական սիրո սեղան՝ ի նպաստ երկրաշարժից վնասված Իսկենդերունի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու վերականգնման։
Իր քարոզում Պատրիարքը կարևորեց քրիստոնեական սիրո և նվիրատվության արժեքը՝ կոչ անելով աջակցել Հաթայի հայ համայնքին և պատմական եկեղեցու վերանորոգման աշխատանքներին։ Միջոցառման ընթացքում հավաքված նվիրատվությունները կուղղվեն եկեղեցու վերականգնման գործին։
