Խարբերդի Սուրբ Գևորգ վանքը՝ անուշադրության մատնված

  • by WesternArmenia, 22 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
165 դիտում

Արևմտյան Հայաստանի Խարբերդի Հոլվենկ գյուղում գտնվող 6-րդ դարի Սուրբ Գևորգ վանքը շարունակում է ավերվել ու մնալ անխնամ վիճակում։ Պատմական հուշարձանի պահպանության միակ միջոցը դարձել է փշալարերով ցանկապատը։

Վանքը դարեր շարունակ եղել է մշակութային և կրթական կենտրոն, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան է տվել տեղահանված հայերին։ Հետագա տարիներին այն բազմիցս ենթարկվել է գանձախույզների ապօրինի պեղումներին ու ավերածություններին։

Այսօր վանքից պահպանվել են հիմնականում փլված պատերն ու ճաքած սյուները։ Տարածքն օգտագործվում է նաև որպես հանգստի վայր, ինչի հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը, իսկ վանքի հարակից թթենիներից մի քանիսը հատվել են։ Չնայած հուշարձանի շարունակվող քայքայմանը՝ պատասխանատու կառույցները սահմանափակվել են տարածքը փշալարերով ցանկապատելով։