Խարբերդ (Էլազըղի) հայկական գերեզմանատունը պաշտոնապես գրանցվել է

  • by Editbeglari, 31 Օգոստոսի, 2026 in Ժառանգություն
299 դիտում

Խարբերդի (Էլազըղի) հայկական գերեզմանատան տարածքը պաշտոնապես գրանցվել է որպես մշակութային արժեք՝ ստանալով իրավական պահպանության կարգավիճակ։

Գրանցումը կարևոր քայլ է դարեր շարունակ Խարբերդում (Էլազըղում ) բնակված հայ համայնքի պատմական և մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։ Գործընթացն իրականացվել է Գավառի համայնքների տեսուչ Տեր Ավետիս քահանա Թապաշյանի վերահսկողությամբ և Արման Եաղճըի առաջնորդությամբ։

Որոշումից հետո Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ Բ. Պատրիարքը շնորհավորել է Խարբերդի հայ համայնքին՝ ընդգծելով գրանցման նշանակությունը պատմական ժառանգության պահպանման գործում։

Գերեզմանատան պաշտոնական գրանցումը կարևոր երաշխիք է տարածքի և այնտեղ պահպանված պատմական հետքերի ապագա սերունդներին փոխանցման համար։