Կարմիր եկեղեցու հայկական պատմական բնակավայրում ջրի հորատման աշխատանքներ են իրականացվում

  • by WesternArmenia, 03 Նոյեմբերի, 2026 in Ժառանգություն
99 դիտում

Արևմտյան Հայաստանի Արդահան նահանգի Քուշուչմազ գյուղի Կարմիր եկեղեցի (Քըզըլ Քիլիսե) բնակավայրում շարունակվում են ջրի հորատման աշխատանքները։

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Արդահանի «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ղեկավար Հասան Շենելը կուսակցության վարչության անդամների հետ այցելել է աշխատանքների իրականացման վայր և ծանոթացել դրանց ընթացքին։

Հորատման աշխատանքների նպատակն է ապահովել բնակավայրի բնակիչների խմելու և կենցաղային ջրի պահանջարկը։ Աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է պարզել ստացված ջրային աղբյուրի բավարարությունը։

Կարմիր եկեղեցի տեղանունը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում Արևմտյան Հայաստանի պատմական հայկական տեղանունների պահպանման կարևորության վրա։