Կոնիայի հայկական կրթօջախը․ 130-ամյա պատմություն՝ մոռացության փոշուց

  • by WesternArmenia, 03 Նոյեմբերի, 2026 in Ժառանգություն
181 դիտում

Կոնիայի պատմության էջերից վեր հառնած մի հին լուսանկար բացահայտում է քաղաքի հայկական կրթական ժառանգության կարևոր դրվագներից մեկը՝ Ջենանյան հայկական դպրոցը։

Մարաշում ծնված և ԱՄՆ-ում կրթություն ստացած հայ մանկավարժ Հարություն Ջենանյանը 1892 թվականին Կոնիայում հիմնադրել է հայկական դպրոց՝ նպատակ ունենալով բավարարել տարածաշրջանի հայության կրթական կարիքները։ Հաստատությունը կարճ ժամանակում դարձել է քաղաքի հայտնի կրթօջախներից մեկը և բազմամշակութային կյանքի կարևոր կենտրոն։

Ջենանյանի մահից հետո դպրոցի ղեկավարումն ստանձնել է նրա գործընկեր Արմենակ Հայկազյանը, որը նահատակվել է Հայոց ցեղասպանության տարիներին։

Ի հիշատակ Արմենակ Հայկազյանի՝ 1955 թվականին Բեյրութում հիմնադրվել է Հայկազյան համալսարանը՝ պահպանելով հայ մանկավարժի անունն ու հիշատակը։