
Կեսարիայի հնավաճառների շուկայում վաճառվում է ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող գեղեցիկ սնդուկ-կոմոդ, որի վրա պահպանվել է հայատառ գրություն։ Նման առարկաները վկայում են Օսմանյան կայսրության տարածքում հայերի նյութական և մշակութային ժառանգության մասին։
Սնդուկի վրա գրված է հայատառ թուրքերեն արտահայտություն՝ **«ԱԼԼԱՀ ՄՈՒՊԱՐԷՔ ԷՅԼԷՍԻՆ»**, որը նշանակում է՝ «Թող Աստված օրհնի»։
Հայատառ թուրքերենը կիրառվել է Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում ապրող թրքախոս հայերի կողմից։ Հայկական գրությամբ պահպանված կենցաղային առարկաները կարևոր վկայություններ են այդ համայնքների պատմության և մշակութային ժառանգության մասին։
Կեսարիայի շուկայում նման առարկայի հայտնվելը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում 1915 թվականից առաջ և հետո հայերի կյանքին պատկանած նյութական ժառանգության ճակատագրի վրա։
