Հայը և Հայկականը

  • by Western Armenia, 22 Մայիսի, 2024 in Ժառանգություն
20 դիտում

Հարիսա

Կերակուրների մշակույթը, անկասկած, կարևոր դեր է խաղում ազգային ինքնության և ամբողջ հասարակարգի ձևավորման գործում: Արևմտյան Հայաստանում շատ բան է կապված՝ լեգենդների կամ պատմությունների հետ, որոնք լրացնում է ազգային խոհանոցը։ Մեր խոհանոցին  խորը նշանակություն են տալիս՝ մեր սարերը, գետերն ու լճերը, ծիրանն ու նուռը, խաղողն ու գինին, լավաշը։ Բոլոր ավանդույթները որոշում են մեր աշխարհընկալումը և մեր ազգ լինելը: Եվ այս ամբողջ համակարգում սննդի մշակույթն իսկապես առանձնահատուկ է և կարևոր:

Չնայած, որ Օկուպանտ թուրքերը 2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-ում հարիսան գրանցել է որպես թուրքական ազգային ուտեստ, այն մնում է հայկական։ Հարիսան համարվել է Նավասարդյան ուտեստ: Այն ամբողջ գիշեր եփել են Նավասարդ ամսի մեկին (օգոստոսի 11), երբ հայերը համաժողովրդական տոնախմբությամբ նշել են գյուղատնտեսական տոնը: Հարիսան ծիսական ուտեստ լինելուց բացի նաև դասվել է զորաց ուտեստների դասին: 

Այդ շիլայանման ուտեստը եղել է հայոց բանակի հիմնական ուտեստներից մեկը, քանի որ շատ սննդարար է և ունի օգտակար հատկություններ: Հարիսան, որպես ուտեստ, մեծ դեր է խաղացել Մուսա լեռան ինքնապաշտպանության ժամանակ, քանի որ լեռան լանջին պաշտպանվող մուսալեռցիները, բացի ցորենից ու գառան մսից, ուտելու ուրիշ ոչինչ չեն ունեցել: Եվ հարիսան փրկել է նրանց: 

Ներկայիս Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրն այստեղ հարիսա են եփում և նման կերպ նշում Մուսա լեռան հաղթական ինքնապաշտպանությունը: Հարիսան եփելու իրավունք ունի միայն 14 մուսալեռցի ընտանիք, և այդ իրավունքը ժառանգաբար անցնում է հորից որդուն: 

Չնայած, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարիսան ճանաչել է որպես թուրքական ազգային կերակուր: Սա արդեն գնահատվել է որպես սխալ որոշում, որովհետև հայերը հարիսա են եփել դեռ այն ժամանակ, երբ թուրքերը դեռ որպես ազգ ձևավորված չեն եղել: 

Բացի դա, նրանք չեն կարող հարիսա ունենալ, քանի որ նրանց ծանոթ չի եղել հացահատիկը, տվյալ դեպքում՝ ձավարը: