Հայը և Հայկականը

  • by Western Armenia, 24 Մայիսի, 2024 in Ժառանգություն
50 դիտում

Ածիկ

Բոլոր բանասացները միաբերան վկայում են, որ ածիկը պատրաստում են մեծ քանակով և բաժանում։ Բայազետում ածիկից, որպես հազվագյուտ կերակրատեսակ, բաժին էին հանում մոտիկ հարևաններին և բարեկամներին։ Սա ևս վկայում է ածիկի՝ մատաղ լինելու մասին։ Ածիկին աղ, յուղ, շաքարավազ չեն ավելացնում։ Այն, որ ածիկը շատ են եփել և բաժանել ամբողջ համայնքին, ինքնին վկայում է ածիկի՝ ծիսական գործառույթ ունենալու մասին։ Հիմքում դարձյալ հատիկի, հացի մատաղի գաղափարն է։ Հացահատիկի զոհաբերության մատաղի բազմաթիվ օրինակներից է այն, որ հիվանդ ունեցողը լավաշ էր թխում և յոթ տուն բաժանում էր, որպեսզի հիվանդն առողջանար: Ածիկ «դնելու» «իրավասություն ունեցող» կանայք Գրանցված նյութը վկայում է, որ ածիկը դրել է զավակներ ունեցող կին (հիմնական գրավականը բազմազավակ լինելն էր), ով նաև համայնքում մեծ հարգանք է վայելել։

Հայտնի է, որ անձրևաբերություն ապահովող մի շարք ծեսեր ևս վերապահված են եղել հասակավոր և զավակներ ունեցող կանանց, որոնց պտղաբերման կարողությունը պիտի փոխանցվեր հողին։ Փաստորեն՝ ածիկը ևս բառացություն չէ, ինչը հավելյալ անգամ հաստատում է դրա՝ ծիսական կերակուր, իսկ նախնադարյան տոհմացեղային շրջանում՝ հատիկի զոհաբերություն լինելը։ 

Հացի պաշտամունքն, ըստ էության, նույնանում է հատիկապաշտությանը: Ձավարեղենը, ցորենը և, առհասարակ, հատիկեղենը, հմայող, հաջողություն ապահովող են, որոնց առատ օգտագործումը նախնական պատկերացումներում պիտի ապահովեր կյանքի հարատևությունն ու մշտնջենականությունը: