Ամերիկահայ հրապարակախոս Ստեփան Փիլիկյանը իր հոդվածում անդրադառնում է սփյուռքի հայկական եկեղեցիների նշանակությանը՝ ընդգծելով, որ դրանք Հայոց ցեղասպանությունից փրկվածների կողմից ստեղծվել են ոչ միայն որպես աղոթատեղիներ, այլև որպես ազգային ինքնության, լեզվի և մշակույթի պահպանման կենտրոններ։
Հեղինակի խոսքով՝ ժամանակի ընթացքում համայնքների բարեկեցությունն ու բնակչության տեղաշարժը հանգեցրել են նրան, որ բազմաթիվ պատմական հայկական եկեղեցիներ դատարկվել կամ փակվել են։ Նա կոչ է անում պահպանել այս ժառանգությունը՝ հիշեցնելով, որ եկեղեցիները սփյուռքահայության պատմության, հիշողության և ազգային համախմբման կարևոր խորհրդանիշներից են։
