Հայկական եկեղեցուց մինչև ռազմական շտաբ, շտաբից՝ հետազոտական ինստիտուտ․ Այնթափի լռեցված պատմությունը

  • by WesternArmenia, 21 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
160 դիտում

1898 թ․ Գազիանթեփում (Այնթափ- խմբ․՝ «Ակունքի») կառուցված Քենդիրլի եկեղեցին ուշադրություն է գրավում իր 128-ամյա պատմության ընթացքում պաշտամունքի վայրից պատերազմական խրամատի, համայնքային կենտրոնից էլ գիտական կենտրոնի վերածված լինելու փաստով։ Այսօր պատմական շենքը ծառայում է որպես Թուրքիայի հնագիտության և մշակութային ժառանգության ինստիտուտ։

Գազիանթեպի կենտրոնում գտնվող Քենդիրլի եկեղեցին քաղաքի նշանավոր կառույցներից մեկն է, որի պատմությունը սկիզբ է առնում 1898 թվից: Կառուցվելով որպես լատինական կաթոլիկ եկեղեցի օսմանյան ժամանակաշրջանում՝ շենքը տարիների ընթացքում ականատես է եղել պատերազմների, ինչպես նաև՝ կրթական և մշակութային գործունեության: Այսօր այն օգտագործվում է որպես գիտական հետազոտությունների կենտրոն:

Քենդիրլի եկեղեցու կառուցման գործընթացը սկսվել է 19-րդ դարի երկրորդ կեսին՝ ֆրանսիացի կաթոլիկ միսիոներների և տեղական համայնքի նախաձեռնությամբ (նկատի ունի տեղի հայ համայնքին-Ակունքի խմբ․):

Վատիկանի կողմից հաստատված ճարտարապետական նախագշի համաձայն՝ այն կառուցվել է Հռոմի Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու օրինակով: Կառուցումն ավարտվել է 1898 թվականին։ Շենքը համատեղում է եվրոպական ճարտարապետության հետքերը Գազիանթեփի ավանդական քարագործության հետ:

Շենքի ստորին հատվածում օգտագործվել է սև բազալտ, իսկ վերին հատվածում՝ բաց գույնի քեյմիհ քար, որը յուրահատուկ է տարածաշրջանին: Կարմիր և սպիտակ քարերով սալարկված հատակը, բարձր առաստաղները և որմնանկարները շենքի ակնբախ առանձնահատկություններից են:

Այսօր Քենդիրլի եկեղեցին գործում է որպես Թուրքիայի հնագիտության և մշակութային ժառանգության ինստիտուտ։ Պատմական շենքում տեղակայված են հնագիտական լաբորատորիա, գրադարան, ցուցասրահներ և հետազոտական միավորներ։ Այսպիսով, շենքը, որը նախկինում օգտագործվել է պաշտամունքի և կրթության համար, վերածվել է հնագիտական հետազոտությունների կենտրոնի։