Հայ նկարիչ և ոսկերիչ Արման Դավթյանը (Նուր) միջազգային արվեստային նախագիծ է նախաձեռնել՝ աշխարհի տարբեր երկրներից արվեստագետներին հրավիրելով իրենց ստեղծագործություններում ներկայացնել Արարատը։
Նախագիծն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային շրջանակներում։ Մինչ այժմ ստացվել է ավելի քան 300 հայտ, այդ թվում՝ Չիլիից և Ճապոնիայից։
Նախագծի շրջանակում Հայաստանում կկազմակերպվի ցուցահանդես, որը հետագայում նախատեսվում է ներկայացնել նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Իսպանիայում։
Նուրը նշել է, որ նախագիծը շարունակաբար կընդլայնվի։ Մասնակցելու են հրավիրվում ոչ միայն նկարիչներ, այլև քանդակագործներ, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետներ, երաժիշտներ, գրողներ և բանաստեղծներ՝ Արարատ լեռան վերաբերյալ իրենց գեղարվեստական մեկնաբանությունները ներկայացնելու համար։
