«Հանդես»․ Կոստանդնուպոլսի հայ մշակութային կյանքի 100-ամյա հետքերը

  • by Editbeglari, 23 Սեպտեմբերի, 2026 in Ժառանգություն
113 դիտում

«Յեսայան» ընկերակցությունը նոր՝ «Հանդես» («Hantes») նախագծով նպատակ ունի թվայնացնել և հանրայնացնել 1923–2023 թվականներին Կոստանդնուպոլսի հայ մշակութային կյանքի պատմությունը։ Նախագծում կընդգրկվեն առնվազն 200 միջոցառումներ՝ համերգներ, թատերական ներկայացումներ, պարային ելույթներ և ցուցահանդեսներ։

Աշխատանքը հիմնվելու է մամուլի, անձնական հավաքածուների, արխիվային նյութերի և բանավոր պատմությունների վրա՝ ստեղծելով հայ մշակութային ժառանգության բաց թվային շտեմարան։ Նախագծի առաջին հանդիպումն ու աշխատաժողովը նախատեսված է հոկտեմբերի 1-ին՝ Կեմբրիջի համալսարանի գրադարանների մասնագետ Լեոնտիեն Թալբոմի մասնակցությամբ։