ՀԿ-ները կոչ են արել ԵՄ-ին պաշտպանել Արցախի հայկական ժառանգությունը

  • by Editbeglari, 17 Սեպտեմբերի, 2026 in Ժառանգություն
194 դիտում

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ կոչ են արել Եվրոպական միությանը պահանջել Ադրբեջանից հետաքննել Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման և ձևափոխման դեպքերը։

Հայտարարության համաձայն՝ սեպտեմբերի 11-12-ին Արցախ այցելած օտարերկրյա դիվանագետներին հայկական վանական համալիրները ներկայացվել են որպես «կովկասյան աղվանական» ժառանգություն։ ՀԿ-ները մտահոգություն են հայտնել նման մոտեցումների վերաբերյալ և միջազգային հանրությանը կոչ արել ապահովել հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ու անկախ միջազգային դիտարկումը։