Հրապարակվել է Զորավար Անդրանիկի մինչ այժմ անհայտ անձնական հեռագիրը

  • by Editbeglari, 05 Օգոստոսի, 2026 in Ժառանգություն
128 դիտում

Հե­ռագ­րի վա­ւերագ­րա­կան բնա­գիրը 

Չիկագո, 16 հունիսի 1927 թ.

Տիկին Մ. Օզանյանին,

Չորեքշաբթի օրը հասա Չիկագո։ Մնում եմ Նահիկյանների հյուրը։ Առողջությունս լավ է։ Ձեր նամակն ու հեռագիրը այսօր ստացա։ Ցավում եմ, որ մուշտակը գոհացուցիչ չէ։ Ուղարկում եմ մեկը, որը, հուսով եմ, կգոհացնի ձեզ։

Երեքշաբթի երեկոյան ժամը 8:10-ին մեկնում եմ, իսկ ուրբաթ առավոտյան ժամը 9:10-ին կհասնեմ Սան Ֆրանցիսկո։ Չիկագոյից մեկնելու գիշերը կրկին ձեզ հեռագիր կուղարկեմ։

Զորավար Անդրանիկ