Մենք ենք, մեր ազգանունները

  • by Western Armenia, 27 Հունվարի, 2024 in Ժառանգություն
38 դիտում

Վերջերս ադրբեջանցիները հերթական «սենսացիոն» հայտարարությունն արեցին՝ իբրև թե  400-ից ավելի ժամանակակից հայկական ազգանուններ ադրբեջանական ծագում ունեն: 

Այսպիսով, ադրբեջանցիները, որոնք ավանդաբար յուրացնում են հայկական երաժշտությունը, խոհանոցը, մշակութային և պատմական հուշարձանները, որոշել են ավելի հեռուն գնալ և յուրացնել նաև հայկական ազգանունները: Ոչ մեկի, այդ թվում ադրբեջանցիների համար, գաղտնիք չէ, որ ադրբեջանցիներն անցյալ դարասկզբին արհեստականորեն ստեղծված ազգություն են, որոնք իրենց  անունը  ստացել է 1936 թվականին’ Իոսիֆ Ստալինի կամքով: Եվ այսօր, փորձելով արդարացնել իրենց գոյությունը (և, միգուցե ,նաև իրենք իրենց ապացուցել իրենց «հնությունը»), ադրբեջանցիներն ակտիվորեն յուրացնում են հայերի, լեզգիների, վրացիների, ավարների, թալիշների, ուդիների և թաթերի` ժամանակակից Ադրբեջանի տարածքում մնացած պատմա-մշակութային ժառանգությունը: Ադրբեջանցի գիտնականներն ու քաղաքական գործիչներն այնքան են հմտացել օտարը յուրացնելու գործում, որ իրենք են սկսել հավատալ իրենց հնարած կեղծիքիներին:

 Western Armenia TV-ն «Մենք ենք,  մեր ազգանունները»  շարքի միջոցով հիշեցնում է  թուրք զինվորական Հուսեյին Ավնի բեյի խոսքերը՝ ասված Էնվերի` 1916 թվականի հայտնի հրամանագրից հետո, որով արգելվեց անգամ խոսել հայերեն:

«Եթե մենք ուզում ենք մեր երկրի տերը դառնալ, ապա ամենափոքր գյուղի անունն անգամ պետք է թուրքերեն դարձնենք, այլ ոչ թե թողնենք հայերեն, հունարեն։ Այսպիսով,մեր երկիրը կներկենք մեր գույներով»: 

Ադրբեջանը կարելի է անվանել տարբեր էթնիկ խմբերի տարածք, որոնց միավորում է թուրքական քաղաքականությունը՝ որպես պանթուրքիզմի ռազմակայան՝  Կովկասում։ Այս էթնիկ խմբերից շատերը ժառանգներն են կովկասյան Ալբանիայի ցեղային համախմբման, հնագույն պետության, որը սերտ մշակութային և կրոնական կապեր ուներ հայերի հետ։ Ադրբեջանի տարածքում բնիկ էթնիկ խմբերը, որպես կանոն, սեղմ ապրում են առանձին շրջաններում և քաղաքներում, սակայն տարեցտարի նրանց թիվը նվազում է՝ Ադրբեջանի՝ ձուլման քաղաքականության հետևանքով։ Բնիկ էթնիկ խմբերի իրավունքները  համակարգված  ոտնահարվում են։ Նրանց ազգային ինքնության ցանկացած հստակ դրսևորում անվանվում է «անջատողականություն»:

Օրինակ, բնիկ ժողովուրդներն իրավունք չունեն իրենց մայրենի լեզվով ցուցանակներ տեղադրել բնակության վայրերում, նրանք չունեն իրենց ազգային դպրոցները կամ մշակութային կենտրոնները, իսկ տեղական

իշխանություններում հազիվ թե գտնես տվյալ տարածքի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։