Մենք ենք,  մեր ազգանունները

  • by Editbeglari, 29 Հունվարի, 2024 in Ժառանգություն
587 դիտում

Ազգանունը շատ բան կարող է պատմել հայի նախնիների, նրանց սոցիալական վիճակի կամ զբաղմունքի մասին։ Ազգանուն բառը բացատրվում է որպես ազգի անուն: Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել, քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով, միմյանցից անջատ, և բոլորն իրար լավ ճանաչում էին: Մինչ ազգանունների ի հայտ գալը, նույնանուն մարդկանց տարբերելու համար հայերն օգտագործել են «ծագումնաբանական» կառուցվածքներ. օրինակ՝ «Հրայրի թոռ Հայկ», «Մինասի տղա Հայկ» և այլն։ Երբեմն, մարդը ստացել է մականուն, որով նրան կոչել են անվան հետ մեկտեղ։

Քաղաքների առաջացման հետ մեկտեղ , երբ արհեստավորությունն առանձնացավ հողագործությունից , զարգացավ նաև առևտուրը և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը : Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն առաջացավ ազգանունների ստեղծման , քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ, այսպես կոչված, ածական անունների:

 Այդ ժամանակ հիմնականում , անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը , որտեղ ծնվել էր տվյալ մարդը , օրինակ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ,ԳՐԻԳՈՐ ՏԱԹևԱՑԻ և այլն:Կամ  մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը ,օրինակ՝ ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇ,ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ և այլն:

Ժամանակի ընթացքում,արդեն հին և միջին դարերում,ազնվական ընտանքներն անպայման ազգանուններ ունեին-Արծրունի , Ամատունի , Մամիկոնյաններ , Ռշտունի : Հետագայում , արդեն ազգանուններին ավելացվում էին նաև տոհմանունները , անուն ազգանուններին ավելացվում էին«ազգ»,«տոհմ»,«տուն» բառերը : Օրինակ Արծրունյաց տուն,Մամիկոնյաց տոհմ,Ռշտունյաց տոհմ և այլն:

 Անցան ժամանակներ , կյանքն  էլ սկսեց թելադրել իր օրենքները և արդեն հասարակ մարդիկ ևս ազգանունների կարիք ունեին : Ստացվում էր այնպես,որ մի ազգից  մի քանի հոգի,կամ էլ սերնդե-սերունդ այնքան էին հմտանում այս կամ այն արհեստի մեջ , որ նրանց արդեն սկսում էին ազգանվանել այդ արհեստի կոչմամբ : Օրինակ-Ոսկերչյան,Հացթուխյան.Քարտաշյան:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի Արևմտյան Հայաստանի բնակիչների ազգանունները։ Երկրի այդ հատվածը ինչ-որ պահի դարձել է Օսմանյան Կայսրության մաս: Թուրքերենն ազդել է բազմաթիվ «Արևմտյան Հայաստանի» հայկական ազգանունների ստեղծման վրա։ Օրինակ՝ Դեմիրճյանը գոյացել է թուրքերեն «դեմիրչ»՝ դարբին բառից։ Հայերի ազգանուններում «չ» տառը սովորաբար ցույց է տալիս արհեստ, քանի որ թուրքերենում արհեստների անունները վերջանում են «չի»-ով։ Օրինակ,Բարդակչյան ազգանունը գալիս է «բարդակչի»ից՝ բրուտ։ «Մելիք» նախածանցը, օրինակ՝ Մելիք-Հակոբյան, ցույց է տալիս հայի ազնվական ծագումը։ «Տեր» նախածանցը, որը նշանակում է «հայր» կամ «տեր», գործածել են հոգևորականների նկատմամբ։ Այստեղից էլ, օրինակ՝ Տեր-Մաթևոսյան, Տեր-Պետրոսյան, Տեր-Ստեփանյան և նման այլ ազգանուններ։