Մենք ենք,  մեր ազգանունները

  • by Western Armenia, 26 Հունվարի, 2024 in Ժառանգություն
65 դիտում

Հայկական ավանդական ազգանունների մեծ մասն ունեն «-յան/եան» վերջավորություն. օրինակ՝ Պողոսյան, Գևորգյան, Խաչիկյան, Լևոնյան։ Այսօր Հայաստանում ազգանունների գրեթե 90%-ը վերջանում է «յան/եան» վերջածանցով։

 Ի՞նչ է նշանակում «յան/եան»վերջածանցը։՞ 

«Յան/եան» նշանակում է’ ծագում որոշակի ընտանիքից: Օրինակ, եթե ազգանունը Խաչատրյան է, սա նշանակում է, որ այս մարդու նախնին եղել է Խաչատուր (Խաչատը-Յան)։ Սովորաբար ազգանունները դրվում  էին ընտանիքի ամենատարեց տղամարդու անունով։ Հետագայում «յան»-ին ավելացան մասնագիտություններ (նալբանդ — դարբին) — «յան/եան», դարձավ Նալբանդյան։ 

Ըստ որոշ պատմիչների՝ դեռևս 4-րդ-5-րդ դարերում Հայաստանում գոյություն ունեին ազգանուններ, որոնք ավարտվում էին «յանց»-ով։ Ժամանակի ընթացքում վերջին «ց»-ն անհետացավ, մնաց միայն «յան/եան»-ը, որը հետագայում վերածվեց «յան/եան»-ի: Բայց որոշ տեղերում «յանց»-ով ազգանունները դեռ գոյություն ունեին։

11-րդ դարում,  հայկական լեռնաշխարհում հայտնվեցին թուրք քոչվոր ցեղերը , որոնք  ճարպկությամբ լծվեցին՝ ուրիշինը յուրացնելու ամոթալի գործին: 

Քանի որ որպես ազգ ձևավորման ընթացքը դեռ ավարտված չէ (թերևս երբեք էլ չավարտվի), ամեն ինչ սեփականացնելու թուրքական մոլուցքն այսօր էլ նույն թափով ու հետևողականությամբ շարունակվում է:

Միատարր թուրքական պետության ստեղծման ճանապարհին, եկվորն  անհանդուրժող էր բնիկների ստեղծած բոլոր արժեքների հանդեպ։ Ամեն ինչ թրքացնելու քաղաքականությունը չշրջանցեց անգամ տեղանունները: Քոչվորը գիտակցեց բնակավայրերի կարևորությունը և խորշեց ամեն մի հայկականից՝ դրանք դիտելով որպես հայ ազգի հիշողության, մտածելակերպի ու պատմական իրականության, որպես երկրի` Արևմտյան Հայաստանի  իրական տերերի ներկայության ապացույց։ Western Armenia Tv-ին լինելով հայկական արժեքների և ինքնության համար պայքարող մարտիկ, իր հանդիսատեսի և ընթերցողի դատին է հանձնում ՝ «Մենք ենք,  մեր ազգանունները» շարքը, որտեղ կուսումնասիրենք օկուպացված Արևմտյան Հայաստանում բնակվողների ազգանունների ծագումը, և կհասկանանք ինչու են, առհասարակ, հայկական ազգանունների մեջ հայտնվել թուրքական բառեր։