Մենք ենք, մեր տաղերը

  • by Western Armenia, 23 Փետրվարի, 2024 in Ժառանգություն
68 դիտում

Տաղ՝ հնագույն բանաստեղծություն է։ Տաղ կոչվող բանաստեղծությունները նաև երգվել են. երգվել են եկեղեցական պատարագներից հետո և այդ պատճառով կոչվել են նաև երգեր։ Տաղերի հնագույն օրինակներից գրել է Գրիգոր Նարեկացին, դրանք նաև հայկական առաջին օրինակներն են։ Հայկական տաղերի օրինակներ են․ «Տաղ վարդավառին», «Տիրամայրն» և այլն, որոնց հեղինակն է Գրիգոր Նարեկացին։ 

Տաղերը, շարականների պես, երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ Տաղը՝ պրոֆեսիոնալ երաժշտության յուրահատուկ ժանր է։ Դրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ են, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում են հաջորդող դարաշրջանի վոկալային և գործիքային արիաներ։ Տարբերակվում են հոգևոր և հասարակական տաղեր։ Առաջիններն ավելի ծավալուն են, քան հասարակականները։  Տաղը, որպես երաժշտական ժանր, հիմնականում զարգացել է 10-րդ դարում, գլխավորապես՝ րԳրիգոր Նարեկացու շնորհիվ։ Հոգևոր տաղերը, ի տարբերություն շարականների, կանոնավոր երգեր չէին։Կատարվում էին՝ տոնախմբություններին և արարողություններին, տվյալ իրադարձությանն ավելի տոնական տեսք տալու համար։