”Մենք ենք, մեր տեղանունները”

  • by Western Armenia, 10 Փետրվարի, 2024 in Ժառանգություն
54 դիտում

Հնում՝ Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Աղիհովիտ գավառում, Վանա լճի հյուսիսային ափին էր գտնվում դեռևս ուրարտական ժամանակաշրջանից գոյություն ունեցող Արճեշ քաղաքը, որի մոտ գտնվել են ուրարտական թագավոր Արգիշտի 2-րդի թողած արձանագրություններից երկուսը, որոնցում հիշատակվում է քաղաքի արհեստական լճակի ու ջրանցքի կառուցման մասին: Արճեշ անունը կապվում է Արգիշտի 2-րդի հետ: Հայկական աղբյուրներում 7-րդ դարից հիշատակվող Արճեշը թուրքերը ,հարմարեցնելով իրենց արտասանությանը, այլափոխել են՝ “Էրջիշ”: Մեծ Հայքի Տայք աշխարհում՝ Արսյաց փոր գավառի կենտրոն ու գլխավոր բերդ հանդիսացած՝ հետագայում Արևմտյան Հայաստանի Կարինի նահանգ՝ Կարինի գավառի Կիսկիմ գյուղաքաղաքից հյուսիս-արևելք՝ Ճորոխ գետի աջակողմյան շըրջանում, լեռնային անտառապատ վայրում գտնվող Արսիս գյուղի անունը արտասանական այլափոխել են՝ “Էրսիս” ձևով: 

Պատմական Փոքր Հայքի Կեսարիայի նահանգում՝ Կեսարիա քաղաքից 2 կմ արևելք գտնվող Կարմրակ գյուղաքաղաքը, թրքերն այլափոխել են՝ “ “Գերմիրի”: 19-րդ դարի 2-րդ կեսում Կարմրակը բարեկարգ գյուղաքաղաք էր և ուներ ավելի, քան 1000 տուն ֊ բնակիչ: Գյուղաքաղաքը հնում տեղադրված էր հետագայում  ՝ Կարմրակի տեղադրավայրից 3 կմ հյուսիս՝ Կարմիր հող կոչված վայրում, որից էլ առաջացել է գյուղաքաղաքի “Կարմրակ” անունը: