«‎Մենք ենք, մեր տեղանունները»

  • by Western Armenia, 12 Փետրվարի, 2024 in Ժառանգություն
54 դիտում

Արևմտյան Հայաստանում՝ Խարբերդի նահանգի Ակն քաղաքից փոքր հեռավորությամբ դեպի արևելք, Սարին Սուրբ Սարգիս բարձր լեռան մոտակայքում գտնվող Ձորակ գյուղանունը արտասանական այլափոխմամբ թրքերւ դարձրել են Սորաղ: 

Կարսի մարզի Կաղզվանի շրջանում՝  Սարիղամիշ գյուղաքաղաքից 30 կմ հարավ -արևմուտք, նույնքան հեռավորությամբ Խորասանից արևելք՝ Խորասանի գավառակի սահմանի վրա եղած Ձիթահանք գյուղը, որը մինչև 1878 թ. Բեռլինի պայմանագրի կնքումը մտնում էր Արևմտյան Հայաստանի Կարին նահանգի Խորասանի գավառակի մեջ, թրքերը  հարմարեցրել են իրենց արտասանությանը և այլափոխել՝ “Սըթահան”:

Արևմտյան Հայաստանում՝ Կարին քաղաքից 12 կմ հեռավորությամբ դեպի հյուսիս, Կարնո Շամբ լճակ-շամբուտի հյուսիսարևելյան կողմում  գտնվող Ձիթահող գյուղի անունը, որը նախկինում եղել է արքեպիսկոպոսանիստ, նրանք դարձրել են՝ Սըտավուկ, Զիթավուգ: 

1895 թ. թուրքերի կազմակերպած հայկական կոտորածների ժամանակ ամբողջ Կարինի  գավառակում միայն Ձիթահող գյուղն էր, որը կարողացավ ինքնապաշտպանական հերոսական դիմադրություն ցույց տալ և առժամանակ փրկվել կոտորածից: