«‎Մենք ենք, մեր տեղանունները»

  • by Western Armenia, 13 Փետրվարի, 2024 in Ժառանգություն
72 դիտում

Արևմտյան Հայաստանում՝  Կարինի գավառում, Քղիի գավառակում՝ Քղի գյուղաքաղաքից հյուսիս-արևելք, Արածանի գետի աջակողմյան Քղի վտակի միջին հոսանքի ձախ կողմում գտնվող Ճպըռգեղ գյուղի անունը թրքերն աղավաղել են ՝ “Ջըբըր” ձևով:  Արևմտյան Հայաստանում՝ Խարբերդի նահանգի Ակնա գավառակում, Ակն քաղաքից հարավ-արևելք, նրանից ոչ շատ հեռու՝ Եփրատ գետի աջակողմյան շրջանում գտնվող Ծապլվար գյուղանունը հարմարեցրել են իրենց արտասանությանը՝ Զաբլվար ձևով: Փոլատյանի « Պատմություն Հայոց Արաբկիրի» գրքում զետեղված քարտեզում գյուղը նշանակված է Զաբլվար ձևով: Սա այն գյուղն է, որն անմահացել է Երվանդ Օտյանի «Առաքելություն մը՝ ի Ծապլվար» երգիծական ստեղծագործությունում: Հայկական լեռնաշխարհում՝ Արևմտյան Հայաստանում, Կարինի նահանգի Բաբերդի գավառակում՝ Բաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևելյան ուղղությամբ հոսող և Սև ծով թափվող Ճորոխ գետի ձախակողմյան Ջինջջուր կամ Ճենջուր վտակի անունը ևս  թրքերը հարմարեցրել են իրենց արտասանությանը՝ այլափոխելով Չենջուլ: