«‎Մենք ենք, մեր տեղանունները»

  • by Western Armenia, 15 Փետրվարի, 2024 in Ժառանգություն
68 դիտում

Թուրքերը , բոլոր այն դեպքերում, երբ աշխարհագրական օբյեկտների անունները թարգմանելու կամ աղավաղմամբ այլափոխելու և իրենց արտասանությանը հարմարեցնելու որևէ տարբերակ չեն ունեցել, պարզապես  տվել են տեղանվան հետ որևէ կապ չունեցող նոր՝ կամայական անուններ։ 

Այսպես, Կիլիկիայում՝ Հալեպի նահանգի Մարաշի գավառում, Զեյթուն գյուղաքաղաքից հարավ-արևելյան ուղղության վրա էր գտնվում արքեպիսկոպոսանիստ հանդիսացած ու մեծ հայրենասիրությամբ հայտնի, քաջ կռվողներ ունեցող Արեգին բնակավայրը թուրքերն  անվանափոխել են Ալաբաշը, որն, ըստ թուրքական բառարանի, շաղգամի նման բանջարաբույս է: 

Հայկական լեռնաշխարհի Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայում՝ Կարինի նահանգի Խնուսի գավառակի հարավային սահմանում գտնվող Դեղթափ լեռան անվան թարգմանության ՝ դարձյալ անհնարինության պատճառով , թուրքերը լեռը կրաքարային կառուցվածքի սպիտակ գույնի համար անվանել են Աքդաղ (աք նշանակում է սպիտակ + դաղ` լեռ): 

Եվ բացի դրանից ՝ նրանք լեռանը տվել են նաև Գյուզելդաղ անվանումը, որ նշանակում է գեղեցիկ լեռ:

Մեծ և Փոքր Հայքերի սահմանում՝ հնում Փոքր Հայքի մեջ մտնող և Արևմտյան Եփրատ գետի ափին գտնվող և հետագայում` Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Ակն գավառակի կենտրոն հանդիսացած ու հայկական Մարընտունիկ (« Մայր ընտանիք») ուխտատեղիից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Ակն գյուղաքաղաքը այլափոխել են “ Քեմալիեի” թուրքական անձնանվամբ։