Մենք ենք, մեր տեղանունները

  • by Western Armenia, 31 Հունվարի, 2024 in Ժառանգություն
48 դիտում

Հայոց տեղանունները հայկական պատմական հուշարձանների, հայերեն ձեռագրերի ու գրքերի նման հայ ժողովրդի ժառանգած ամենասուրբ մասունքներից են: Հայոց տեղանունները հայ ժողովրդի մշակութային ժառանգության արժեքավոր բաղկացուցիչ մասն են, որոնց զգալի մասը գտնվում է Արևմտյան Հայաստանի տարածքում, որ բռնազավթվել է թուրքերի կողմից: Ժամանակագրական առումով հայկական տեղանունները հիշատակվում են սեպագիր շրջանից սկսած  և հասնում մինչև մեր օրերը: Դրանք հիշատակվում են ուրարտական ժամանակաշրջանում,  միջնադարում (օր.` Ագռավաքար` ամրոց Մեծ Հայքի Վասպուրական աշխարհում, Հաղարծին՝ վանք Մեծ Հայքի Գուգարք աշխարհում), նոր շրջանում  (օր.` Անձակ՝ գյուղ Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում, Կաղզվան՝ քաղաք Կարսի մարզում)։ Պատմական Հայաստանը,գտնվելով Արևելքի ու Արևմուտքի շփման շրջաններում, բազմաթիվ անգամներ ենթարկվել է օտարների նվաճումների ասպատակություններին: Եվ յուրաքանչյուր ներխուժման ժամանակ կատարվել են անվանափոխություններ` հաճախ կամայական անուններ տալով Հայոց աշխարհի տեղանուններին, որի հետևանքով Հայաստանի տարածքում առաջացել է տեղանունների ավելի քան տասը շերտ` հայկական-հայասական - ուրարտական։ 

  • Western Armenia TV-ն ,լինելով հայկականի կողմնակից և պաշտպան, “Մենք ենք, մեր տեղանունները” շարքում կփորձի ներկայացնել հայկական տեղանունները, որոնք դարերի ընթացում խեղաթյուրվել են։