https://www.haberler.com/guncel/nemrut-krateri-karla-kaplandi-ucaktan-goruntulendi-18172125-haberi
Արեւմտեան Հայաստանի Բիթլիսի տարածքում գտնվող Նեմրութ լեռը և նրա խառնարանային լճերը ձյան տեղումից հետո ծածկվեցին սպիտակ շերտով՝ ստեղծելով անզուգական տեսարան, որը տեսանելի էր ուղևորատար ինքնաթիռից։ Կապույտի և սպիտակի համադրությունը հիացրեց բոլորին, իսկ ուղևորներից ոմանք կարողացան նկարահանել այդ գեղեցկությունը։
Նեմրութի խառնարանային լիճը, որը գտնվում է Բիթլիսի Ախլաթ, Գյորոյմագ և Տաթվան շրջանների սահմաններում, դարձյալ գերեց իր ձյունածածկ տեսարանով։ 2,250 մետր բարձրության վրա գտնվող լիճը, որը «Եվրոպական ընտրանու ուղղություններ» ծրագրի շրջանակում արժանացել է «Կատարյալության մրցանակի», կրկին ապացուցեց իր հմայքը։
Այս յուրահատուկ տեսարանները մեկ անգամ ևս ապացուցում են, որ հայկական լեռնաշխարհի բնությունը զարմացնում է իր գեղեցկությամբ՝ ձգելով թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին։
