Նոր լուսանկարչական ալբոմ՝ նվիրված Արևմտյան Հայաստանի և Իրանի պատմական հուշարձաններին

  • by Editbeglari, 29 Սեպտեմբերի, 2026 in Ժառանգություն
75 դիտում

Հույն լուսանկարիչ Տիմիթրա Սթասինոփուլուն ներկայացրել է նոր լուսանկարչական ալբոմ՝ նվիրված Արևմտյան Հայաստանի և Իրանի պատմական ու մշակութային հուշարձաններին։

2017 թվականին լուսանկարիչը այցելել է Վանա լիճ, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի և Անի, ապա մեկնել Իրան, որտեղ լուսանկարել է Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանքը, ինչպես նաև Սուրբ Թադեոս և Սուրբ Ստեփանոս վանքերը։

Սթասինոփուլուն իր այցելությունների մասին պատմելիս առանձնահատուկ հուզմունքով է հիշում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին և Անիի ավերակները՝ ընդգծելով հայկական պատմական ժառանգության պահպանման կարևորությունը։

Լուսանկարիչը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 50 տարեկանում և մինչ օրս հրատարակել է հինգ տպագիր ու հինգ էլեկտրոնային հավաքածու։ Նոր ալբոմը հասանելի է առցանց։