Թուրքական իշխանությունները նոր քայլեր են ձեռնարկել Բուրսայի Յըլդըրըմ գավառում գտնվող հայկական պատմական եկեղեցին մշակույթի կենտրոնի վերածելու ուղղությամբ։ Եկեղեցուն կից շինությունը պետականացվել է՝ ապագա մշակույթի կենտրոնի կազմում ներառելու նպատակով։
Յըլդըրըմի քաղաքապետարանը նախատեսում է եկեղեցու շրջակայքում գտնվող այլ շինություններ ևս ներառել նախագծում։
Նշենք, որ Հայերի ցեղասպանությունից առաջ Բուրսայում բնակվում էր մեծաթիվ հայկական համայնք։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1912 թվականին քաղաքում ապրում էր ավելի քան 14 հազար հայ։ Մինչև 1915 թվականը Բուրսայում և հարակից գավառներում գործում էին ավելի քան 17 հայկական եկեղեցիներ, այդ թվում՝ Սուրբ Աստվածածինը, Սուրբ Հրեշտակապետը, Սուրբ Սարգիսը, Սուրբ Թադեոս-Բարդուղիմեոսը, Սուրբ Հակոբը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և Սուրբ Կարապետը։
