Շուշիի արևելյան գերեզմանոցի պատմական տապանաքարերն ու 12-13-րդ դարերի խաչքարերը այժմ հողին են հավասարեցված: Այդ տեղով հիմա Ադրբեջանի իշխանությունը կոյուղատար խողովակներ է անցկացնում: Շուշիի այս պատմական գերեզմանոցում միայն հայեր չէին, այստեղ ննջում էին նաև ռուսական կայսրության բարձրաստիճաններ ու եվրոպացիներ: Նաև Սոֆիա-Ռեգինա Ռիանդերի տապանաքարն էր այստեղ՝ գերմանացի պրոֆեսորի դուստրը: Արցախի հուշարձաններով ավելի քան 50 տարի զբաղվող Սլավա Սարգսյանը, Ադրբեջանի կողմից հայկական հետքերի հերթական ավերման մասին շատերի պես Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնի փաստագրությունից է տեղեկացել:
Շուշիի արևելյան գերեզմանոցը հողին է հավասարեցվել․ խաչքարերի ու տապանաքարերի փոխարեն՝ կոյուղատար. «Ազատություն»
- by Editbeglari, 11 Սեպտեմբերի, 2026 in Ժառանգություն
152
դիտում
