Ուրարտուի կնոջ՝ զարդերով թաղված դամբարանը հայտնաբերվել է Վանում

  • by WesternArmenia, 13 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
258 դիտում

Վանի նահանգի Գյուրպընարի շրջանում՝ Չավուշթեփե ամրոցի տարածքում, հնագետները հայտնաբերել են ուրարտացի ազնվական կնոջ դամբարան՝ հարուստ զարդերով։ Հայտնագործությունը կատարվել է հնավայրի դամբարանադաշտում իրականացվող պեղումների ընթացքում։

Վանի Յուզյունջու Յըլ համալսարանի հնագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն նշել է, որ եռամյա հետազոտությունները կարևոր տեղեկություններ են բացահայտել ուրարտացիների թաղման ավանդույթների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ հայտնաբերված աճյունը, հավանաբար, պատկանել է 20–25 տարեկան կնոջ։ Կմախքի վրա պահպանված զարդերի գրեթե ամբողջական հավաքածուն վկայում է, որ զարդերը կարևոր տեղ են ունեցել ուրարտացի կանանց կյանքում և թաղման ծեսերում։

Հայտնագործությունը նոր տեղեկություններ է հաղորդում Ուրարտուի հասարակության մշակույթի, կանանց զարդարանքի ավանդույթների և թաղման ծիսակարգերի մասին։