Վանա լճի ափին ալիքներից փրփուր է գոյացել․ մասնագետի խոսքով՝ լիճը բնական օճառ է առաջացնում

  • by WesternArmenia, 22 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
185 դիտում

Վանա լճում քամու ուժգնացմամբ առաջացած ալիքները ափին փրփուր են կուտակել՝ գրավելով բնակիչների և լուսանկարիչների ուշադրությունը։

Վանի Յուզունջու Յըլ համալսարանի դոցենտ Մուստաֆա Աքքուշի խոսքով՝ երևույթը պայմանավորված է լճի ջրի բարձր հիմնայնությամբ՝ մոտ 9,8 pH, օրգանական միացությունների առկայությամբ և ուժեղ քամու ազդեցությամբ։ Այս պայմաններում լճում կարող են առաջանալ օճառանման փրփուրներ՝ բնական գործընթացների հետևանքով։