Վարագավանքի վանական համալիրը կրկին ուշադրության կենտրոնում է

  • by WesternArmenia, 14 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
271 դիտում

Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում՝ Եռակ լեռան ստորոտին գտնվող 10-րդ դարի Վարագավանքի վանական համալիրը, որը հայտնի է նաև Յեդի Քիլիսե՝ «Յոթ եկեղեցի» անունով, կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի շնորհիվ։

Հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից մեկը տարիներ շարունակ մատնված է անուշադրության։ 2011 թվականի Վանի երկրաշարժից հետո համալիրը լուրջ վնասներ է կրել, իսկ պահպանության բավարար միջոցների բացակայությունը նպաստել է դրա հետագա քայքայմանը։

Լրագրող Ֆաթիհ Ալթայլըն ավելի վաղ հայտնել էր, որ վանքը գտնվում է իր պապի՝ Հուսամեթթին Ալթայլըի անունով գրանցված հողատարածքում, որի բազմաթիվ ժառանգներից մեկն ինքն է։ Նա կոչ էր արել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը քայլեր ձեռնարկել պատմական հուշարձանի պահպանության ուղղությամբ՝ ընդգծելով, որ առաջնայինը դրա փրկությունն է։

Վարագավանքի ներկայիս վիճակը կրկին ուշադրություն է հրավիրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության հրատապ խնդրին։