Արցախի Տիգրանակերտի հնագիտական պեղումները բացահայտել են տարբեր ժամանակաշրջանների թոնիրներ, որոնք վկայում են հացաթխության մշակույթի և կենցաղային ավանդույթների դարավոր շարունակականության մասին։ Հնագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թոնիրների կառուցվածքը ժամանակի ընթացքում փոփոխվել է՝ արտացոլելով տարբեր պատմական շրջանների առանձնահատկությունները։
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են վաղ միջնադարի գլանաձև թոնիրներ, արաբական տիրապետության շրջանի փոքր կոնաձև թոնիրներ, ինչպես նաև 11–12-րդ դարերի դասական արցախյան թոնիրներ, որոնք իրենց կառուցվածքով և օգտագործման եղանակով գրեթե նույնական են մինչև վերջերս Արցախում կիրառվող ավանդական թոնիրներին։
Հետազոտողները նշում են, որ այս թոնիրները հիմնականում տեղակայված են եղել բացօթյա տարածքներում և ծառայել են կլոր, զանգվածեղ՝ «թուռնավ հացի» թխման համար։ Նրանց կարծիքով՝ այս փաստը վկայում է Արցախի մշակութային ժառանգության և հացաթխության ավանդույթների սերնդեսերունդ պահպանման մասին։
