Տիգրանակերտի հայկական Սբ․ Սարգիս եկեղեցին կվերակառուցվի

  • by Western Armenia, 05 Հունիսի, 2024 in Ժառանգություն
24 դիտում

Արեւմտյան Հայաստանի Տիգրանակերտ(Դիարբեքիր) նահանգում ավերված վիճակում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերակառուցվի: Աշխատանքները նախատեսվում է մեկնարկել այս տարվա հուլիսի 13-ին:

Եկեղեցու վերականգնման համար երկար ժամանակ ծրագիր է մշակվել Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը, որն էլ հաստատվել է Թուրքիայի հուշարձանների խորհրդի կողմից:

Ծրագրի շրջանակում Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից 5 մլն թուրքական ազգային արժույթ՝ լիրա (ավելի քան 155 հզ դոլար) է հատկացվել, սակայն ծրագիրն ամբողջացնելու համար անհրաժեշտ է գտնել ևս 1 հոնորար:Հիշեցնեմ՝ եկեղեցին վնասներ է կրել նաև 2023-ի փետրվարի 6-ին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով: