Քարին տակ. Բաքուն շարունակում է Արցախում ոչնչացնել հայկական բնակավայրերը

  • by Western Armenia, 12 Հունիսի, 2024 in Ժառանգություն
34 դիտում

Բաքուն շարունակում է ժամանակավորապես բռնազավթված Արցախում ոչնչացնել ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր։ Այս մասին տեղեկացնում են հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակից։

Նրանք հրապարակել են տեսանյութ Շուշիի շրջանի հերոսական Քարին տակ բնակավայրի հիմնահատակ ավերման մասին։  Շեշտում են՝ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։

Քարինտակ գյուղը գտնվում է Արցախի Շուշիի շրջանում՝ անմիջապես Շուշի քաղաքի հարավային ուղղահայաց ժայռերի ներքևում՝ Կարկառ գետի  ձախ ափին։ 

Հիշեցնեմ՝ 44-օրյա պատերազմից հետո ավերվել էր Քարինտակի 1991-1994 թվականների  ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձանը։ Իսկ 2021 թվականին Բաքվի բռնապետը հայտարարել էր գյուղի պատմա-դավանական միջավայրի փոփոխման մասին և նույն թվականի նոյեմբերի 7-ին մզկիթի հիմնարկեք արեց գյուղում։ Սակայն, նշեմ՝ անգամ խորհրդային տարիներին, երբ Բաքուն ամեն ինչ անում էր շրջանի էթնիկ պատկերը փոխելու համար, միևնույն է՝ Քարինտակն ուներ  բացառապես հայ բնակչություն: