Քենդիրլիի եկեղեցին․ 128 տարվա պատմություն և նոր առաքելություն

  • by WesternArmenia, 14 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
172 դիտում

Արևմտյան Հայաստանի Այնթապ (Գազիանթեփ) քաղաքի պատմական կառույցներից մեկը՝ 1898 թվականին ավարտված Քենդիրլիի եկեղեցին, իր 128-ամյա պատմության ընթացքում բազմիցս փոխել է նշանակությունը՝ կաթոլիկ եկեղեցուց վերածվելով կրթական ու հասարակական կենտրոնի, իսկ այսօր՝ հնագիտության և մշակութային ժառանգության գիտահետազոտական հաստատության։

19-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի կաթոլիկ միսիոներների և տեղի համայնքի նախաձեռնությամբ կառուցված եկեղեցու ճարտարապետական նախագիծը հաստատվել էր Վատիկանում։ Շինության մեջ եվրոպական ճարտարապետական տարրերը համադրվել են Այնթապին բնորոշ քարագործության հետ։

Հանրապետական շրջանում կառույցը ծառայել է որպես Ժողովրդական տուն, որտեղ կազմակերպվել են թատերական ներկայացումներ, համերգներ և միջոցառումներ։ 1933 թվականին Այնթապ կատարած այցի ընթացքում այստեղ է եղել նաև Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ Հետագայում շենքն օգտագործվել է որպես ուսումնական հաստատություն և պետական կառույցների տարածք։

Վերականգնման աշխատանքների ընթացքում բացահայտվել են պատմական որմնանկարներն ու շինության սկզբնական քարե մակերեսները։ Այսօր Քենդիրլիի եկեղեցում գործում է Թուրքիայի հնագիտության և մշակութային ժառանգության ինստիտուտը՝ գրադարանով, ցուցադրական տարածքներով և հետազոտական ստորաբաժանումներով։

Պատմական կառույցը շարունակում է վկայել Այնթապի բազմամշակութային անցյալի և ժամանակի ընթացքում կրած փոփոխությունների մասին։