Արևմտյան Հայաստանի Իսկենդերուն քաղաքի Սուրբ Կարասուն Մանկանց հայկական եկեղեցու վերականգնման նպատակով դրամահավաքը շարունակվում է։ 2023 թվականի ավերիչ երկրաշարժերից վնասված եկեղեցու, հարակից շինությունների և կալվածքների վերականգնման համար անհրաժեշտ է շուրջ 77 միլիոն թուրքական լիրա։
Այդ նպատակով օգոստոսի 2-ին Կընալը կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կկատարվի հատուկ պատարագ և հանգանակություն։
«Պահպանենք այսօր, հպարտանանք վաղը» կարգախոսով եկեղեցու հիմնադրամը շարունակում է դիմել նաև սփյուռքահայությանը՝ աջակցելու Արևմտյան Հայաստանի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման այս կարևոր նախաձեռնությանը։
