Բռնազավթված Արևմտյան Հայաստանի Սարդիս հնավայրում (ներկայիս Մանիսայի նահանգ) հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է շուրջ 2500 տարվա վաղեմության, 2,2 մետր բարձրությամբ մարմարե երիտասարդի արձան։ Մասնագետների գնահատմամբ՝ այն թվագրվում է մ.թ.ա. V դարի առաջին կեսով և առանձնանում է իր լավ պահպանվածությամբ ու գեղարվեստական բարձր արժեքով։ Ըստ հետազոտողների՝ հռոմեական ժամանակաշրջանում արձանը երկրորդային օգտագործման է ենթարկվել՝ որպես շինանյութ, ինչը նպաստել է դրա պահպանությանը։
Բռնազավթված Արևմտյան Հայաստանում հայտնաբերվել է 2500-ամյա մարմարե արձան
- by Editbeglari, 04 Օգոստոսի, 2026 in Ժառանգություն
93
դիտում
