Խաղաղության փորձագետ Էլեոնորա Սարգսյանը նշել է, որ Անի այցելությունն իր համար առանձնահատուկ և հուզիչ փորձառություն էր։ Նրա խոսքով՝ Անին հայ ժողովրդի պատմական հիշողության և ինքնության կարևոր խորհրդանիշներից է, իսկ Հայաստանի դրոշները տեսնելը սահմանի մյուս կողմում խոր զգացումներ է առաջացրել։
Սարգսյանը նաև ընդգծել է, որ Անին հայերի համար պատմամշակութային արժեք ունի և ներկայացնում է պատմական հիշողությունը, այլ ոչ թե տարածքային պահանջ։
