Խարբերդում հայտնաբերվել են շուրջ 5000 տարվա վաղեմության սրբազան օջախներ

  • by Editbeglari, 06 Օգոստոսի, 2026 in Ժառանգություն
97 դիտում

Օկուպացված Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում բրոնզե դարի տաճարի պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են շուրջ 5000 տարվա վաղեմության սրբազան օջախներ և խորաններ։ Գիտնականների գնահատմամբ՝ դրանք եղել են պաշտամունքի վայրի մաս և վկայում են մ.թ.ա. 3000 թվականին տարածաշրջանի համայնքների կրոնական արարողությունների ու ավանդույթների մասին։