Համշենի հայ տղամարդկանց ավանդական տարազը

  • by Editbeglari, 03 Օգոստոսի, 2026 in Ժառանգություն
111 դիտում

Մինչև 19-րդ դարը Համշենի հայկական գրեթե բոլոր գյուղերում՝ Սյուրմենեից մինչև Տրապիզոն, Օրդուից մինչև Սամսոն, տղամարդիկ կրում էին ավանդական տարազ՝ լայն ծալքերով երկար շալվար, մի քանի անգամ գոտկատեղին փաթաթված սպիտակ գոտի, մինչև ծնկները հասնող արխալուղ, երբեմն՝ կարճ չուխա։ Գլխին դնում էին սպիտակ կուկուլա (բաշլուղ), որի երկար ծայրերը գցված էին ուսերին, իսկ ոտքերին՝ բրդյա խութլիկներ։

19-րդ դարից սկսած այս ավանդական տարազը աստիճանաբար փոխարինվեց ավելի նեղ «զիպկա» տաբատներով և կարճ չուխայով։ Արդեն 1910-ական թվականներին հին տարազը գյուղերում պահպանել էին միայն սակավաթիվ տարեց տղամարդիկ։