Մենք ենք, մեր հայրենները

  • by Western Armenia, 22 Փետրվարի, 2024 in Ժառանգություն
58 դիտում

Հայրենը ` հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկն է։  Բաղկացած է չորս ` 15 վանկանի տողից։  

Նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են և  գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են` սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը,և այլն։ Հայրենները մեծ հետք են թողել հայ բանաստեղծական արվեստի վրա։ Դրանց նմանությամբ և անվանումով գրել են հայ միջնադարյան բանաստեղծները։ Նրանցից  ամենանշանավորը`  Նահապետ Քուչակն է։ Բայց 15-17-րդ դարերի որոշ ձեռագրերում պանդխտության և խոհա-խրատական հայրենների մեծ մասի հեղինակ է նշվում Հովհաննես Երզնկացին։ Իսկ սիրային հայրենները,  հանդիպում են առանց հեղինակային անվան, սակայն 1882 թ-ին որոշ հեղինակներ և գրականագետներ, հայրենների հեղինակ են ճանաչում Նահապետ Քուչակին։ Հայրենները Քուչակի երգերը չեն, դրանք գուսանա֊ժողովրդական երգեր են։ Հայրենները գեղարվեստական բարձր հատկություններով օժտված արժեքներ են,  <<Հայ քնարերգության ամենասքանչելի գանձերն են>> ,֊ասել է Վալերի Բրյուսովը ։