Վանա լճի նահանջող ջրերը բացահայտում են հայկական պատմամշակութային ժառանգությունը

  • by Editbeglari, 29 Հուլիսի, 2026 in Ժառանգություն
81 դիտում

Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով լճի նախկին ափերին ի հայտ են եկել հայկական պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ։ Ըստ ամերիկահայ Us Armenians լրատվական հարթակի՝ հայտնաբերվել են հարյուրավոր հայկական խաչքարեր, տապանաքարեր, գերեզմանոցներ և այլ արժեքավոր մշակութային կոթողներ։

Մասնագետների գնահատմամբ՝ հայտնաբերված հուշարձանների մեծ մասը թվագրվում է XV–XVI դարերով և հանդիսանում է պատմական Վասպուրական նահանգի ու հայաշատ Վան քաղաքի հարուստ անցյալի կարևոր վկայությունը։ Այս գտածոները ևս մեկ անգամ ընդգծում են, որ Վանը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կարևոր կենտրոններից մեկը։