Տաթևի Մեծ անապատում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ վիմագիր արձանագրություն։ Արման Նալբանդյանի ղեկավարած արշավախումբը արձանագրությունը հայտնաբերել է քարը շրջելուց հետո։
Նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ վիմագիրը կարող է տեղեկություն պարունակել անապատի խցերի կառուցման պատմության և այնտեղ բնակված կամ հիշատակված անձի մասին։ Արձանագրությունն այժմ ուսումնասիրվում է։
Պեղումների ընթացքում բացվել են նաև բնակելի խցեր, տնտեսական կառույցներ և միջնադարյան աղբյուր։ Աշխատանքները շարունակվում են։
