Տիգրանակերտի քաղաքապետ Սերրա Բուջաքը Արամ Տիգրանի մահվան 17-րդ տարելիցին կրկին կոչ է արել թույլատրել հայազգի հայտնի երաժշտի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում՝ իրականացնելու նրա վերջին ցանկությունը։
Արամ Տիգրանը, որը երգել է հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, հունարեն և ասորերեն, իր ստեղծագործությամբ դարձել էր տարբեր ժողովուրդների մշակույթները կապող արվեստագետ։
Թուրքական իշխանությունների արգելքի պատճառով նրա ցանկությունը կյանքի չկոչվեց։ Տիգրանակերտի հայկական գերեզմանատանը կատարվեց խորհրդանշական թաղում, իսկ երաժշտի աճյունը հետագայում ամփոփվեց Բրյուսելում։
