Անիի հնագույն հայկական քաղաքի հարավում՝ ներկայիս Կարսի նահանգի տարածքում, պահպանվել են 13-րդ դարի Կուսանաց վանքի ավերակները։
Վանքը հայկական միջնադարյան հոգևոր և մշակութային ժառանգության կարևոր հուշարձաններից է։ Այսօր նրա պահպանված մնացորդները վկայում են Անիի շրջակայքում հայկական վանական համալիրների տարածվածության և միջնադարյան հայկական մշակութային կյանքի մասին։
