1307 թվականի փաստաթղթով Օշին թագավորը հարկային արտոնություններ է տվել Մոնպելյեի վաճառականներին

  • by Western Armenia, 04 Հուլիսի, 2024 in Ժառանգություն
42 դիտում

1307 թվականի փաստաթղթի բնօրինակ լուսանկարն է, որում Հայոց Կիլիկիայի կառավարիչ Օշին թագավորը հարկային արտոնություններ է տալիս Մոնպելյեի վաճառականներին։ Դրանով վաճառականներն իրավունք են ունեցել ազատ մուտք գործել և առևտուր անել Կիլիկյան թագավորության նավահանգիստներում։ 

1307 թվականի նոյեմբերի 17-ին մոնղոլական գնդապետի թակարդում հայտնվելով Անազարբ ամրոցի մոտ սպանվել է երիտասարդ թագավոր Լեւոն IV-ը և նրա հորեղբայր Հեթում II-ը։ Օշինը հայտարարել է գահի իր իրավունքների մասին։ Նրա դեմ էր նրա ավագ եղբայրը՝ նախկին Սմբատ թագավորը, որը Կոստանդնուպոլսից վերադառնալուց հետո ցանկանում էր նորից թագավոր դառնալ։ Եղբայրների միջև ծեծկռտուք է սկսվել, և Օշինը հաղթող է դուրս եկել։ 

Պաշտոնական թագադրումը տեղի է ունեցել 1309 թվականի սեպտեմբերի 4-ին Տարսայում՝ Սուրբ Սոֆիայի եկեղեցում։ 

Օշին Հեթումյանը (հունվարի 10, 1283-հուլիսի 20, 1320) Կիլիկյան Հայաստանի 13-րդ թագավորն է։ Ծագել է Հեթումյան տոհմից։ Օշինը ծնվել է 1283 թվականին Լեւոն Բ թագավորի եւ արքայատոհմին պատկանող Կերան թագուհու ընտանիքում։ Ընտանիքի կրտսեր որդին էր։