18-րդ դարի արցախյան բացառիկ գորգ՝ հին հայկական գորգագործության արժեքավոր նմուշ

  • by Editbeglari, 11 Հուլիսի, 2026 in Ժառանգություն
77 դիտում

18-րդ դարին վերագրվող հայկական արցախյանգորգը վաղ շրջանի գորգագործության բացառիկ օրինակներից է։ Այն առանձնանում է բնական ներկերի կիրառմամբ, հնագույն զարդանկարչական լուծումներով և գունային ներդաշնակ ու կենդանի հորինվածքով։

Գորգի կենտրոնում տեղադրված է տպավորիչ մեդալիոն, որը շրջապատված է ոլորուն պոչերով պատկերված չորս խոշոր կարիճներով։ Այս հնագույն պաշտպանական (ապոտրոպայական) խորհրդանիշները ներդաշնակորեն միաձուլված են երկրաչափական հորինվածքին՝ ստեղծելով վաղ շրջանի արցախյան գորգագործությանը բնորոշ բացառիկ պատկերային լեզու։ Նման կարիճային պատկերները վաղ հայկական գորգերում հազվադեպ են հանդիպում և համարվում են դրանց ամենաարժեքավոր առանձնահատկություններից։

5 ֆուտ 3 դյույմ × 10 ֆուտ 4 դյույմ (մոտ 160 × 315 սմ) չափերով այս գորգը վկայում է հայկական գորգագործության բարձր արվեստի, խորհրդանշական մտածողության և Արցախի հարուստ մշակութային ժառանգության մասին։