Հաթայի Իսկենդերուն քաղաքում 2023 թվականի երկրաշարժերից վնասված 441-ամյա Սուրբ Գևորգ հունական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքները շարունակվում են։
1585 թվականին հիմնադրված եկեղեցին վերականգնվում և ամրացվում է՝ պահպանելով իր սկզբնական տեսքը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բարերարների աջակցությամբ։
Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ և եկեղեցին կրկին բացել հավատացյալների առջև։
