Ապագա հայրենիքի պաշտպանները՝ ֆիզիկական պատրաստության մարզումներում

  • by WesternArmenia, 12 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
281 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը Հայ Ճամբայի (Հայկական մարտարվեստ) ֆիզիկական վարժություններ է անցկացրել երեխաների հետ, որոնք ներկայացվում են որպես հայրենիքի ապագա պաշտպաններ։

Պարապմունքի ընթացքում երեխաները մեծ ոգևորությամբ կատարել են նաև բարդ ֆիզիկական վարժությունները՝ ցուցադրելով իրենց ճկունությունը, տոկունությունն ու մարզվելու պատրաստակամությունը։

Նման մարզումները նպաստում են երեխաների ֆիզիկական պատրաստվածության ամրապնդմանը, կարգապահության ձևավորմանն ու թիմային ոգու զարգացմանը։ Նրանք ապագա սերունդն են, որի առողջությունն ու պատրաստվածությունը կարևոր նշանակություն ունեն հայրենիքի վաղվա օրվա համար։