Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայերի ցեղասպանության  հուշահամալիր

  • by WesternArmenia, 05 Հոկտեմբերի, 2026 in Արմենոցիդ
171 դիտում

Հոկտեմբերի 2-ին Հայերի ցեղասպանության  հուշահամալիր է այցելել Արգենտինայի Հանրապետության սենատորներից և պատգամավորներից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի ուղեկցությամբ։

Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայերի ցեղասպանության  զոհերի հիշատակին։

Արգենտինացի խորհրդարանականները շրջայց են կատարել Հայերի ցեղասպանության  թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով ցեղասպանության պատմությանը, հայ ժողովրդի մարդկային և մշակութային կորուստներին ու պատմական հիշողության պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառում են կատարել Հայերի ցեղասպանության  թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։