Արեւելյան Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն սեպտեմբերի 9-ին այցելել է Հայերի ցեղասպանության հուշահամալիր։ Դեսպանին հուշահամալիրում դիմավորել և ուղեկցել է Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Թանգարան–ինստիտուտն այցից լուսանկարներ է հրապարակել։
Ֆլորիան Էսկյուդիեն հարգանքի տուրք է մատուցել Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։
Դեսպանը շրջայց է կատարել հուշահամալիրի տարածքում և ծանոթացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պատմությանն ու խորհրդին։
